Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կարծիքով՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ժան Կլոդ Յունկերի հնարավոր նշանակումը վերջնարդյունքում կարող է հանգեցնել նրա երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալուն: Այս մասին գրում է Der Spiegel գերմանական պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Քեմերոնն այս զարգացումների մասին զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մայիսի 27-ին՝ Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:
Քեմերոնն, իբր, հայտարարել է, որ Յունկերի՝ այդ պաշտոնին նշանակվելը այնքան ուժեղ կապակայունացնի Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որ «ստիպված կլինեն ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել»:








































