ԱՄՆ-ում վետերանների հարցերով նախարար Էրիկ Շինսեքին հրաժարական է տվել: Նախագահ Բարաք Օբաման այն «ցավով ընդունել է»: Նախագահն ինքն է այս մասին Սպիտակ տանն ասել լրագրողներին՝ գրում է ITAR-TASS-ը:
Որոշումն ընդունվել է մեծ սկանդալի ֆոնին՝ կապված ԱՄՆ-ում թոշակի անցած զինծառայողների բուժսպասարկումները բաց թողնելու հետ: Օբաման խոստովանել է, որ խախտումները տեղի են ունեցել երկրի շատ տեղերում: Նա դրանք անընդունելի է համարել:







































