Դերասան Բրեդ Փիթի վրա հարձակված ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին Լոս Անջելեսի դատարանը արգելել է այցելել հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ շոուներին, ֆիլմերի պրեմիերաներին, ինչպես նաև 460 մետրից ավելի մոտենալ այդ միջոցառումների անցկացման վայրերին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Սեդյուկի դեմ առաջադրվել է չորս մեղադրանք, այդ թվում՝ հարձակում ամերիկացի դերասանի վրա և թատերական ներկայացումը խափանելու փորձ:
Բացի այդ, Սեդյուկին արգելված է մոտենալ Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին: Նաև նաև դատապարտվել է 20-օրյա հասարակական աշխատանքների և 36-ամսյա փորձնական պատժաժամկետի: Դատարանը 25-ամյա տղամարդուն նաև պարտավորեցրել է այցելել հոգեբանական թերապիայի 25 սեանսի:









































