Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է արել զգալիորեն բարձրացնել ծխախոտային արտադրանքների հարկերը: Այս մասին փոխանցում է BBC-ն:
ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ ծխախոտի գների բարձրացումը կտանի ծխողների թվի զգալի նվազման: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 50 տոկոսով բարձրացնել ծխախոտային արտադրանքի հարկը: Ինչպես ընդգծում են կազմակերպությունում, նույնիսկ հարկերի փոքր բարձրացումն արդեն կունենա որոշակի էֆեկտ:
ԱՀԿ տվյալներով՝ յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկը մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունից:







































