ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ`հունիսի 4-ին, Վարշավայում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:
«Կքննարկվի Ուկրաինայի ժողովրդին մեր աջակցությունը: Մենք ընդարձակ օրակարգ ունենք այդ առումով»,- ասել է նա:
«Եվ իհարկե, մենք աջակցում ենք լարվածության թուլացման և երկխոսության վերսկսման ջանքերին»,- հավելել է պաշտոնյան:







































