Վրաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեի լիազորությունները կասեցնելու համար: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
«Երբ դատախազությունը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Կալանդաձեի ձերբակալման վերաբերյալ, դատարանը այն չէր բավարարել: Համապատասխանաբար, այսօր դատարանին միջնորդություն էր ներկայացրել նրան աշխատանքից հեռացնելու վերաբերյալ»,- հայտարարել է Կբիլաշվիլին:
Այն մասին, որ նախատեսվում է միջնորդություն ներկայացնել Կալանդաձեին ձերբակալվելու վերաբերյալ, հայտնել էր նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:









































