Այս տարվա ընթացքում Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում «տակառային ռումբերի» պայթյունի զոհ է դարձել շուրջ 2000 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հստակեցնելով, որ այդ տակառները հագեցած են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքերով և խոցող տարրերով:
Ըստ իրավապաշտպանների՝ այդ թվից ավելի քան 500-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Բաշար Ասադի զորքերի կողմից «տակառային ռումբերի» օգտագործումը Հալեպի խիտ բնակեցված շրջաններում հավասար է օդային ռմբակոծության, ինչը արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով:










































