Չինաստանի կառավարությունը նախատեսում է շարունակել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մասշտաբային ծրագիրը, որի իրականացման նպատակով մինչև 2013 թ. վերջը կհատկացվի մոտ 600 միլիարդ յուան կամ 96 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է China Railway Group–ի վարչության նախագահ Լի Չան Ձինը։
Ներդրումային ծրագրի գումարի մեծ մասը` մոտ 60 %–ը, ծախսվելու է բարձր արագությամբ մայրուղիների զարգացման վրա:
Երկաթուղային ընկերության բարձրաստիճան պաշտոնյան ելույթ է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարի շրջանակներում:








































