Որպես Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 7-ին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին: Նրանց տվյալներով՝ հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Կիևում:
Ըստ Սահմանադրության՝ «Ուկրաինայի արտահերթ ընտրություններում ընտրված նախագահը երդում է տալիս հնգօրյա ժամկետում՝ ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարելուց հետո»: Պաշտոնական հայտարարություն համարվում է «Գոլոս Ուկրաինի» և «Ուրյադովոմ կուրյերե» թերթերում արդյունքների հրապարակման օրը, ոչ թե ԿԸՀ նիստի ժամանակ արդյունքները հայտարարելու պահը:
Նախօրեին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պետության ընտրված ղեկավարի երդմնակալության կազմակերպման հարցերով կազմկոմիտե ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել: Կազմկոմիտեում ընդգրկվել են՝ նախագահի, Գերագույն ռադայի, ԱԳՆ, ՆԳՆ և այլ գերատեսչությունների վարչությունների ներկայացուցիչները:
Ուկրաինայի արտգործնախարարությանը հրահանգվել է միջոցառմանն օտարերկրյա պատվիրակություններ հրավիրել:
Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին: ԿԸՀ-ն հայտնել է, որ 100% էլեկտրոնային արձանագրությունների մշակման արդյունքներով՝ Պորոշենկոն հավաքել է ընտրողների ձայների 54,7%-ը:







































