Նախագահական ընտրություններից 5 օր առաջ (հունիսի 3) Սիրիայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ավելի քան 5 հազար մարդու, ովքեր կռվել են զինված ընդդիմության կողմից: Այս մասին «Ալ-Վաթան» տեղեկատվական ծառայությանը հայտնել է Հաշտեցման հարցերով ժողովրդական հանձնաժողովի ղեկավար, շեյխ Ջաբեր Իսան: Նրա տվյալներով՝ Համա նահանգում ստուգում է անցել և ազատ արձակվել 4 հազար, Ալ-Հասիկում՝ 600, Դերաայում՝ 400, Դեյր-էզ-Զորում՝ 45 մարդ:
Դամասկոսի հարավային ծայրամասում ուժի մեջ է մտել գրոհայինների հետ տեղային հրադադարի մասին համաձայնագիրը: «Ալ-Վաթան»-ի հաղորդմամբ՝ զինված խմբավորումների անդամները դուրս կբերվեն Քադամ, Էլ-Ասալի, Ջուրաթ-Շարիբաթի, Պորտ-Սաիդ և Ալ-Մաազունիա շրջաններից: Գրոհայինները սիրիացի զինվորներին պետք է հանձնեն իրենց ունեցած զենքն ու ականապատ դաշտերի քարտեզները, նաև ցույց տան ստորգետնյա թունելներն ու թաքստոցները: Նրանք, ովքեր կդադարեցնեն դիմադրությունն ու կանցնեն ՆԳՆ ստուգումը, հետագայում կկարողանան նաև ընդգրկվել Ազգային պաշտպանության ուժերի շարքում: Արմատական իսլամիստների խմբին հնարավորություն կտրվի քաղաքը լքել Հաջր-Ալ-Ասվադ շրջանի ուղղությամբ, որտեղ դեռ պահպանվում են ընդդիմադիրների պատվարները:








































