Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հովիկ Աբրահամյանը չի կատարել խոստումը. Ամիրյանի բնակիչները դեռ փողոցում են

Հովիկ Աբրահամյանի պատճառով 10 տարի շարունակ փողոցում հայտնված՝ Ամիրյան 4/4-ի բնակիչները հերթական անգամ հուսախաբ են եղել: Նրանց ապրիլ ամսվա կեսին խոստացել էին դրան հաջորդող 20 օրվա մեջ սկսել շինարարությունը և հաջորդ երկու ամսվա մեջ ավարտել այն:

«Ես կարգադրություն եմ ստացել առաջիկա 20 օրվա մեջ սկսել շինարարությունը, և հիմա մենք կազմակերպում ենք շինանյութի տեղափոխումը դեպի շենք: 20 օր հետո կարող եք գալ և անձամբ համոզվել, որ շինարարությունը վերսկսվել է»,- ապրիլ ամսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր շինարարության տնօրեն Էդգար Մանուկյանը:

Իր բնակարանին սպասող բնակիչներից Վաչագան Թադևոսյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առանձնապես տեղաշարժ չկա: Որոշակի շինաշխատանքներ սկսվել են, բայց ոչ իրենց բլոկում: «Խոստացված ժամանակին մենք գնացինք, բայց որևէ շինարարական աշխատանք էլ շենքում չէր կատարվում: Այս օրերին էլ որոշակի աշխատանքներ կատարվում են, բայց ոչ մեր մասնաշենքում, այլ Զաքիյան փողոցի մասնաշենքում, որտեղ տուժած բնակիչներից շատ քչերը տուն ունեն»,- ասաց մեր զրուցակից բնակիչը՝ հավելելով. «Իրենք այդ հատվածն են նորոգում, քանի որ այն անմիջապես կպած է հյուրանոցի տարածքին, իսկ իրենց ձեռք չի տալիս, որ հյուրանոցի հարակից տարածքը շինհրապարակ մնա: Բացի այդ, հենց այդ կորպուսի 8-րդ հարկում էլ Հովիկ Աբրահամյանի տղայի տարածքն է, նրա բնակարաններ են այնտեղ: Եվ այդ կոմունիկացիաները որ անցկացրել են, հենց դրա համար է: Եթե դա էլ չլիներ, այդ կորպուսն էլ այդպես կմնար»:

Բնակիչներին, սակայն, այս թեթև նորոգման աշխատանքները առանձնապես չեն ոգևորում: Դա, նրանց խոսքով, ընդամենը թոզփչոց է: «Երբ մենք նրանց հարցրինք, թե երբ են նորոգելու մեր հիմնական բլոկը, «պրարաբը» ձեռքը թափ տվեց, թե դա այս տարվա բան չէ»: Հուսահատ բնակիչներից մեկն անգամ գնացել է Հովիկ Աբրահամյանի մոտ և այս հարցով ընդունելություն խնդրել նրանից, սակայն վերջինիս աշխատակազմի ղեկավարն ասել է, որ Աբրահամյանը չի կարող ընդունել: Հորդորել է՝ նամակ գրեն բերեն:

Փողոցում հայտնված բնակիչներից ոմանք, հոգնլով այս քաշքշուկից, ցաբնկություն են հայտնել վաճառել իրենց բնակարանի տարածքը, սակայն այս հարցում էլ են խոչընդոտի հանդիպել: Շենքի սեփականատերերը չեն գնում այն՝ պատճառաբանելով, որ իրենց միայն գրասենյակային տարածք է պետք, բնակարանային տարածք անհրաժեշտ չէ: Իսկ որոշների դեպքում էլ համաձայնել են, սակայն ծիծաղելի ցածր գին են առաջարկել:

Մեր զրուցակից բնակիչները նշեցին, թե իրենք լսել են, որ Հովիկ Աբրահամյանը սեփականաշնորհել է հյուրանոցի ամբողջ տարածքը: «Երևի մի խաղ ուզում է խաղալ, բայց դեռ չենք հասկանում՝ ինչ»:

Հիշեցնենք, որ այս բնակիչները փողոցում են հայտնվել այն պատճառով, որ իրենց բնակարանների տարածքը պետական կարիքների համար վերցվել է իրենցից, իսկ տեղում կառուցվել է Hotel National հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանին ու իր որդուն, և որը նրանք ժամանակին խլել են ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանից: Այնուհետև հյուրանոցի հետնամասում շենք է կառուցվել, որտեղ բնակիչներին պետք է բնակարաններ հատկացվեին: Մինչ օրս այդ շենքի միայն պատերն են կանգուն, ներսում որևէ նորոգման աշխատանք չի կատարվել և չի կատարվում, դռներ և պատուհաններ տեղադրված չեն, անգամ վերելակ և կոմունիկացիաներ չկան: Եվ այս պարագայում մի քանի պատկան գերատեսչությունների կողմից, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բնակիչներին ակտեր են տրվել, որ շենքի շինարարությունն ավարտված է, և այն պատրաստ է շահագործման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում