Ուկրաինային հատկացվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը տարեկան 100 մլն դոլար էլ չի կազում՝ չնայած աջակցության մասին բարձրագոչ հայտարարություններին: Այս մասին է վկայում Ուկրաինայի հետ տարբեր ծրագրերում համագործակցելու ամերիկյան կառավարության պաշտոնական վիճակագրությունը՝ գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ ընթացիկ ֆինանսական տարում Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինային հատկացնել 95.3 մլն դոլար: Հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ վարչակազմը առայժմ մտադիր է Կիևին հատկացնել 94.3 մլն դոլար: Նշվում է, սակայն, որ այս առումով պետք է խորհրդակցել Կոնգրեսի հետ, եթե անհրաժեշտ լինի փոփոխություններ կատարել ծրագրերում:







































