US Weekly ամսագրի հունիսյան համարի շապիկն ու էջերը զարդարել է անկրկնելի Հայդի Քլումը: Ֆոտոշարքի համար մոդելը մի քանի լողազգեստ է կրել, որոնցով հոյակապ տեսք է ունեցել՝ հաղորդում է SPLETNIK.ru-ն:
40-ամյա մոդելն իսկապես շատ է աշխատում: Նա հասցրել է լինել Կաննում, որից հետո վերադարձել է ԱՄՆ, որտեղ էլ ակտիվորեն աշխատում է: Նրան տեսնելով մեկ երեկույթներին, մեկ ամսագրերի շապիկներին, կարելի է հավատալ, որ Մարտին Քրիստենից բաժանման պատճառն իսկապես աշխատանքն է եղել, քանի որ մոդելն լիովին տրվում է իր գործին:
Ինչ էլ որ լինի, այդ աշխատանքն իր պտուղները տալիս է, քանի որ 40 տարեկանում էլ մոդելը ոչնչով չի զիջում երիտասարդ գործընկերուհիներին:











































