Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման հնարավորություն գոյություն ունի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Այժմ մենք հնարավորություն ունենք Իրանի հետ խաղաղ կարգավորել մեր տարաձայնությունները: Իհարկե, հաջողության մասին դեռևս վաղ է խոսելը: Մենք նկատի ունենք գործողությունների բոլոր տարբերակները, որպեսզի թույլ չտանք Իրանին ձեռքը միջուկային զենք վերցնել»,- ասել է նա:
«Սակայն տասնամյակներ անց առաջին անգամ մենք իրական հնարավորություն ունենք առաջընթացի հասնելու և համաձայնագիր կնքելու»,- ընդգծել է Օբաման:









































