Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հանդես է եկել պնդմամբ, թե ԱՄՆ-ը, ազդելով համաշխարհային հանրության կարծիքի վրա, կարողացավ Ռուսաստանին միջազգային մեկուսացման ենթարկել Ղրիմի բռնակցումից հետո: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Համաշխարհային կարծիքի ձևավորման վրա ազդելու մեր հնարավորությունները օգնեցին անմիջապես մեկուսացնել Ռուսաստանին: Շնորհիվ Ամերիկայի առաջնորդության` աշխարհն անհապաղ դատապարտեց Ռուսաստանի գործողությունները, Եվրոպան և G7-ը մեզ միացան պատժամիջոցներ սահմանելիս, ՆԱՏՕ-ն ամրապնդեց Արևելյան Եվրոպայի առջև իր պարտականությունները, ԱՄՀ-ն օգնում է կայունացնել Ուկրաինայի տնտեսությունը, ԵԱՀԿ դիտորդները աշխարհի ուշադրությունը հրավիրեցին Ուկրաինայի ոչ կայուն մարզերի վրա»,- ասել է Օբաման:
«Համաշխարհային հանրության կարծիքի մոբիլիզացումը համաշխարհային կառույցներում հակակշռեց ռուսական քարոզին, սահմանում գտնվող ռուսական զորքերին և զինված աշխարհազորայիններին»,- հավելել է նա:








































