«Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ հանրապետական ծերերն իրենց անհանդուրժողականությունն են արտահայտել ՀՅԴ, ԲՀԿ պահվածքի առնչությամբ, ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է` պատասխանեք, խփեք, ինչի՞ եք սպասում: Ծերերն հասկացել են` նա մարտական է տրամադրված»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ի դեպ, նրա Փարիզ, ապա Մոսկվա կատարելիք այցերին հաջորդելու է ևս մի այց. ապրիլի 26-ին, հայ գործարարների մեծ պատվիրակության հետ, 2 ինքնաթիռով մեկնելու է Լիբանան` գործարար-ֆորումին մասնակցելու»:








































