Թուրքիայի Սամսուն նահանգում բանտարկյալներից մեկը փորձում է հասնել նրան, որ բանտի հսկիչների նկատմամբ սահմանվի քրեական պատասխանատվություն՝ կտտանքների ու սեքսուալ հանցագործությունների համար:
Պաշտոնյաները նրան ծաղրում են տրանսեքսուալ լինելու համար:
Բանտապահների դեմ մեղադրանք է ներկայացրել Ավշա անունով մի տղամարդ, ով իրեն կին է համարում: Վերջինս հացադուլ է հայտարարել՝ հաղորդում է The Hurriyet Daily News-ը:
Ավշայի խոսքով՝ Բաֆրա քաղաքի բանտում իրեն դաժանաբար ծեծել են ու բռնաբարել 2013թ. դեկտեմբերի 12-ին: Հաջորդ օրը տուժածին հոսպիտալացրել էին:







































