Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ինչի համար են Սերժ Սարգսյանին հրավիրել

Մայիսի 29-ին Աստանայում պետք է ստորագրվի Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը, որը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Արդեն հայտարարվել է, որ Աստանա է մեկնելու նաև Սերժ Սարգսյանը, սակայն մի բան պարզ չէ՝ նա ստորագրելո՞ւ է պայմանագիրը, և հենց այնտեղ Հայաստանը միանալո՞ւ է դրան, թե՞ ոչ: Չենք կարող բացառել, որ կլինեն նույնպիսի անակնկալներ, ինչպիսին եղել են հայ-թուրքական արձանագրությունների, Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունների տեսքով:

Այսինքն՝ հասարակությունը ոչինչ չի իմանա, և ոչինչ չի հայտնվի հասարակությանը, ու հանկարծ մեկ էլ կարող է հայտնի դառնալ, որ Հայաստանն ինչ-որ բան է հայտարարել կամ ինչ-որ բան է ստորագրել: Այնպես որ մայիսի 29-ը, ըստ էության, լինելու է հերթական խորհրդավոր ամսաթիվը հայաստանյան նորագույն պատմության մեջ, ըստ որում՝ այդ ամսաթվերը, որպես կանոն, եղել են ամոթալի, խայտառակ իրադարձությունների ամսաթվեր, և այս իմաստով, եթե մայիսի 29-ը համալրի այդ շարքը, լինելու է հենց այդպիսին:

Եվ ոչ միայն խորհրդավոր, այլ նաև, ցավոք սրտի, խորհրդանշական: Խորհրդանշական այն տեսանկյունից, որ Հայաստանը մայիսի 28-ին կնշի Առաջին անկախ հանրապետության տոնը, իսկ մայիսի 29-ին ըստ էության կստորագրվի կամ կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը «կնշանավորի» Հայաստանի երրորդ հանրապետության անկախության կորուստը կամ կորստի գործընթացի մի հանգրվան: Եվ սա արդեն կարծեք թե ինչ-որ օրինաչափություն է դառնում, երբ Հայաստանին պարտադրվում կամ հակահայկական գործողություններ են իրականացվում Հայաստանի համար խորհրդանշական ամսաթվերին զուգահեռ: Մասնավորապես, Ռուսաստանն ու Թուրքիան բարձր մակարդակի հանդիպումներ և ռազմավարական պայմանավորվածություններ են ձեռք բերում Հայաստանը կարկանդակի նման կիսելու մասին ռուս-թուրքական պայմանագրի օրը, Պուտինը Հայաստան է այցելում և Գյումրիի ռազմակայանից սկսելով այցը՝ Հայաստանին նվաստացնում է Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը: Հիմա էլ երևի թե կփորձեն մայիսի 28-ը ստվերել Եվրասիական միության պայմանագրով:

Հայաստանի անկախության ընթացքը երկու տասնամյակի պարագայում, և հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիները բերել են մի իրադրության, երբ Սերժ Սարգսյանի կամ Հայաստանի վարչապետի որևէ այց Մաքսային միության կամ Եվրասիական միության մայրաքաղաքներ, գագաթնաժողովներ, արդեն իսկ ինքնին տագնապի առիթ է, որովհետև այդ այցերի ընթացքում անկանխատեսելիորեն կարող են կնքվել տարատեսակ կապիտուլյացիոն ակտեր: Եվ երբ ոչինչ չի կնքվում, հասարակությունը մի տեսակ թեթևացած շունչ է քաշում այդ այցերից հետո: Սակայն, մեծ հաշվով, շունչ քաշելու նախադրյալներ չկան նույնիսկ այն դեպքում, երբ այցերի ընթացքում որևէ կապիտուլյացիոն նոր հայտարարություն կամ ստորագրություն չի լինում: Խնդիրն այն է, որ այդ ամենը այլևս չի լինում ոչ թե որ Հայաստանն է հրաժարվում կամ կարող է հրաժարվել իրեն ձեռնտու չլինելու պատճառով, այլ նման ակտեր չեն լինում կամ կարող են չլինել միայն այն դեպքում, երբ դա չի ուզում Ռուսաստանը:

Եվ ուրեմն մնում է հարցը ձևակերպել հետևյալ կերպ՝ ինչ մտադրություններ ունի Ռուսաստանը Հայաստանի մասով Աստանայի գագաթնաժողովին ընդառաջ, և ինչի՞ համար են Սերժ Սարգսյանին հրավիրել Աստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում