Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Տարոն Մարգարյանը մասնակցել է ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը: Քաղաքապետը բոլոր հյուրերի հետ միասին շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և համոզվել, որ հիմնանորոգված դպրոցում այսօր առկա են որակյալ կրթություն ապահովելու անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդյունավետ համագործակցության համար, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է «Հայաստան-Արցախ ինժեներական համագործակցություն» ոսկե մեդալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Հոբելյանի առթիվ իր շնորհավորական խոսքում քաղաքապետ, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը այսուհետ ևս կանի հնարավորը ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ. «Թե որպես խորհրդի նախագահ, և թե որպես Երևանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը միշտ լինելու է համալսարանի կողքին և այն արդյունավետ համագործակցությունը, որն առկա է այսօր, կլինի շարունակական: Օգտվելով առիթից, նաև շնորհակալություն եմ հայտնում բուհի ռեկտորին այն առողջ մթնոլորտի ձևավորման համար, որն այսօր ակնհայտ է»,-նշել է քաղաքապետը:

90 ամյա հոբելյանի առթիվ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի տարբեր տարիների մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պետական պարգևների:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ ճարտարապետության, շինարարության, գիտության և կրթության կազմակերպման բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել դիզայնի և համակարգչային նախագծման ֆակուլտետի դեկան, տեխնիկակական գիտությունների դոկտոր Լևոն Թոքմաջյանն ու գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում