Ամերիկյան իշխանությունները կարող են խստացնել 13 շվեյցարական բանկերից յուրաքանչյուրի պատասխանատվությունն այն բանից հետո, երբ Credit Suisse Group AG-ն խոստովանել է, որ ամերիկացի հաճախորդներին օգնել է խուսափել հարկերից՝ հայտնում է Bloomberg-ը:
Խնդրին բախված բանկերի թվում են՝ Շվեյցարիայի խոշորագույն բանկեր Julius Baer Group Ltd.-ն, Zuercher Kantonalbank-ը և HSBC Holdings Plc.-ի շվեյցարական մասնաճյուղը: Գործակալության տվյալներով՝ հիմա բանկերը միջոց են փնտրում, որը նրանց հնարավորություն կտար իրենց մեղավոր չճանաչել ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը խաբելու մեջ:
Հարկային դատախազի խոսքով՝ բանկերի հետագա ճակատագիրը կախված կլինի խախտումների ծանրության աստիճանից և հետաքննության հետ համագործակցությունից:
Անցած շաբաթ Credit Suisse բանկի դուստր ընկերության մասին խոստովանության հայտարարությունները և 2,6 մլրդ դոլարի տուգանքը շրջադարձային են եղել ընկերությունում, ինչի հետևանքով մեղադրանք է առաջադրվել ավելի քան 100 մարդու դեմ՝ 2009 թվականից սկսած:
Եվս մոտ 100 շվեյցարական բանկեր ու 43.000 ամերիկյան հարկատուներ դիմել են արդարադատության նախարարություն ու պատմել հարկերից խուսափելու սխեմաների մասին՝ իշխանությունների հետապնդումից խուսափելու համար:









































