Ամեն աշուն Իսպանիայի Բաենա քաղաքում (Անդալուզիա) անցկացում է Ձիթապտղի և ձիթապտղի յուղի փառատոն՝ նվիրված ձիթապտղի բերքահավաքի ավարտին: Այն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1998 թվականից, նոյեմբերի 9-11-ը: Փոքր քաղաքը համարվում է ձիթպտղի յուղի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, և իր հերթին հանդիսանում անդալուզական իսկական խոհնոցի հիմքը:
Տոնն ուղեկցվում է ճոխ սեղաններ բացելով, երաժշտությամբ ու պարով: Իսպանիայում գոյություն ունեն ձիթապտղի և դրա յուղի հարյուրավոր տարատեսակներ՝ սևից մինչև բաց դեղին:
Իսպանիային է բաժին ընկնում ձիաթապտղի յուղի համաշխարհային արտադրության 45 տոկոսը, իսկ Բաենան համարվում է «ձիթպտղի իսպանական մայրաքաղաք»:Քաղաքի շուրջ ձիթապտղի պլանտացիաների տարածքը կազմում է 400 կմ քառակուսի:
Ձիթապտուղների հետ կապված եվս մեկ հետաքրքիր վայր է հանդիսանում Ձիթապտղի թանգարանը՝ տեղակայված քաղաքի կենտրոնում: Թանգարանի այցելուները լիարժեք պատկերացում են կազմում ձիթապտղի աճեցման և մշակման մասին և ծանոթանում ձիթապտղային կուլտուրայի հարուստ պատմությանը, բուժիչ հատկություններին:
Զբոսաշրջիկները կարող են համտեսել ձիթապտղի լավագույն տեսակներից, ծանոթանալ ձիաթապտղի մշակման, յուղի ստացման գործընթացին: Փառատոնի շրջանակում կազմակերպվում է տոնավաճառ-աճուրդ, որը գրավում է աշխարչհի տարբեր ծայրերում գտնվող մեծածախ գնորդներին:










































