Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ բորտուղեկցորդուհիներին «ձեռք գցած» Արարատի մարզի 29-ամյա բնակչի նկատմամբ դատարանի դատավճռով կկիրառվի բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտն էր, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տղային մեղադրանք է առաջադրվել` «օդանավի միջանցքում ձեռքով և իր առջևի մասով բորտուղեկցորդուհիների հետույքներին հպվելու համար», ինչը որակվել է որպես խուլիգանություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































