Ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը, ով մեղադրվում է WikiLeaks սկանդալային կայքին պետական տեղեկատվություն տրամադրելու համար, պատրաստ է մասնակիորեն ընդունել իր մեղքը, սակայն ժխտում է մեղադրանքի առանցքային մասը, հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով մեղադրյալ փաստաբան Դևիդ Կուբսին:
Մենինգը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել մեղադրանքի մի շարք կետեր, սակայն հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել «հակառակորդին աջակցելու» համար: Այս կերպ մեղադրյալը հույս ունի մեղմացնել դատավճիռը:
24-ամյա Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010թ. մայիսին այն բանից հետո, երբ WikiLeaks-ը հրապարակում է Իրաքում ամերիկյան ուղղաթիռի հարձակման գաղտնի տեսանյութը: Նա մեղադրվում է 22 կետով: Մեղադրյալի փաստաբանները ձգտում են ապացուցել, որ իրենց պաշտպանյալն էական վնաս չի հասցրել ԱՄՆ-ին և գործել է հօգուտ հանրության:
Մենինգին սպառնում է մինչև 52 տարվա ազատազրկում կամ մահապատիժ, եթե նա մեղավոր ճանաչվի պետական դավաճանության համար: