Վաղը Քիմ Քարդաշյանի հարսանիքն է: Շաբաթ Փարիզում հարազատների ու ընկերների հետ ընթրիք տեղի կունենա, այնուհետև հարսանիքի մասնակիցները կվայելեն Յելիսեյան պալատի գեղեցկությունը: Դրանից հետո մասնավոր ինքնաթիռով հյուրերին կտեղափոխեն Ֆլորենցիա, որտեղ էլ կկայանա ամուսնական արարողության մի հատվածը:
Ըստ լուրերի, Քիմի ու Քանեի հսկայական հարսանիքը հրաշքով է ավարտվելու: Հատուկ հրավիրված աճպարարը այնպես կանի, որ զույգն անհետանա պարահրապարակից: Աճպարարի խորամանկությունը կդառնա ամենաաղմկող հարսանիքի պսակը:
Բացի այն, որ հյուրերի առաջ ելույթ կունենան Ջեյ-Զինու ու Բեյոնսեն, տիկին Քարդաշյանը երեք զգեստ է ունենալու, որոնցից մեկի արժեքը 1,5 մլն դոլար է: Հյուրերի համար 30 համարներ են պատվիրել Փարիզի George V ամսագրում: Միայն մեկ օրվա համար դրանց վրա կծախսվի 35 հզ դոլար:
Պսակադրության արարողությունը կայանալու է Ֆլորենցիայում: Միայն ծաղիկներն արժենալու են 230.000 դոլար, էլ չենք ասում շամպայնի գետերի, որի մեկ շիշն արժենալու է 3000 դոլար: Արարողությանը կլինեն նաև 100 սպիտակ աղավնիներ, որոնց ազատ կարձակեն այն բանից հետո, երբ նորապսակներն երդումներ կփոխանակեն:
Երեկ Փարիզ է ժամանել Քարդաշյանների ողջ ընտանիքը, իսկ երեկոյան կժամանեն Բեյոնսեն, Ջեյ-Զին և Ռիհաննան:
Ֆլորենցիայում շքեղ երեկույթ է նախատեսվում: Յուրաքանչյուր հյուրի վրա ծախսվել է 1700 դոլար: Դրան ավելացնենք այն, որ ուտեստները պատրաստելու են աշխարհի լավագույն խոհարարները:










































