Կարաչաևո-Չերկեսիայում ավարտվել են «Կովկասի գերուհին» նոր ֆիլմի նկարահանումները, որն անվանվել է «Կովկասի գերուհի. Շնորհակալություն, որ առևանգեցիր»:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ֆյոդոր Բոնդարչուկն է:
Կովկասի մասին պատմող նոր ֆիլմն ունի յուրօրինակ սյուժե, որը հիմնված է Իլյա Տիլկինայի սցենարի վրա: Լեռնային գյուղում ապրում է Նինա անունով մի աղջիկ: Նինային ցանկանում են բռնի ամուսնացնել չսիրած անձնավորության հետ: Իսկ հազարավոր կիլոմետրեր հեռու, հեռավոր Ավստրիայում պսակադրության են պատրաստվում հարս ու փեսա: Սակայն տղան վերջին պահին հասկանում է, որ չի սիրում աղջկան, և փախչում է Կովկաս:
Ֆիլմի գլխավոր հերոսների դերում հանդես են եկել Կոնստանտին Կրյուկովը, Լյուբով Նովիկովան, գերմանուհի Յուլիկա Վագները, լեգենդար խորհրդային դերասան Վլադիմիր Էտուշը, ինչպես նաև Վլադիմիր Զելդինը:







































