Հունաստանը մինչև 2020 թվականը 19,7 մլրդ եվրո կառուցվածքային օգնություն կստանա ԵՄ ֆոնդերից: Այս մասին համաձայնագիր են ստորագրել Եվրահանձնաժողովն ու Հունաստանի կառավարությունը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այս գումարի մեջ ներառված է ԵՄ զարգացման ֆոնդերից 15,52 մլրդ եվրո՝ Եվրոպայի տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող շրջանների «մերձեցման քաղաքականության» շրջանակներում, ինչպես նաև 4,2 մլրդ եվրո՝ ագրարային գոտիների զարգացման ծրագրի շրջանակներում:
Այս միջոցները կապ չունեն միջազգային վարկատուների մակրոտնտեսական օգնության հակաճգնաժամային ծրագրերի հետ, որոնք Հունաստանի նկատմամբ գործում են 2010 թվականից:
Համանման փաստաթղթեր Եվրահանձնաժողովը ստորագրել է Գերմանիայի, Դանիայի և Լեհաստանի հետ:









































