Թուրքիան սկսել է Իրաքի հյուսիսից նավթ արտահանել միջազգային շուկաներ: Այս մասին, ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
Նախարարի խոսքով՝ Ջեյհանում նավթի մղումը սկսվել է երեկ երեկոյան, իսկ այսօր պետք է ավարտվի առաջին մեկ միլիոն բարել նավթի մղումը:
Հիշեցնենք, 2014թ. հունվարին Յըլդըզը հայտարարեց, որ Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունը սկսել է նավթի մատակարարումները Թուրքիա, սակայն այդ նավթը չի ուղարկվի եվրոպական շուկաներ առանց Բաղդադի համաձայնության:







































