Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կինը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ մայթեզրի մոտ նրան վրաերթի են ենթարկել միանգամից երկու ավտոմեքենա,- հաղորդում է Lifenews-ը:
Վթարը տեղի է ունեցել վարորդի պատճառով, որը ճանապարհը չի զիջել շրջանցումից դուրս եկող մեքենային: Կորցնելով կառավարումը՝ մեքենան բախվել է մայթեզրին կանգնած մեքենաներին:
«Բոլորը շոկի մեջ էին: Այնուհետև մենք կանչեցինք ոստիկանություն և շտապ օգնություն: Ես տեսա մի երիտասարդ կնոջ, որի քիթը ջարդվել էր: Նրան օգնություն ցուցաբերեցին հարևան խանութի աշխատողները»,- ասել է պատահարի ականատեսը:
Բարեբախտաբար, կինը լուրջ վնասվածքներ չի ստացել:








































