Ոսկե մատանին, որը XVIII դարում պատկանել է հնդիկ կառավարիչ Տիպու Սուլթանին, Լոնդոնում Christe’s-ի աճուրդում վաճառվել է 240 հազար դոլարով: Այս մասին գրում է BBC-ն:
Թե ով է գնել մատանին՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նա առաջարկված գնից 10 անգամ թանկ է վճարել զարդի համար:
XVIII դարում մատանին պատկանել է իսլամի քարոզիչ Տիպու Սուլթանին: Մատանու վրա փորագրված է հինդուիսների աստված Ռամայի անունը:
Տիպու Սուլթանը, որը հայտնի է որպես «Մայսուրի վագր», ձեռք է բերել մեծ փառք Հնդկաստանում բրիտանական կառավարման դեմ իր պայքարով: Համարվում է, որ մատանին նրա մատից հանել է բրիտանացի գեներալը՝ 1799-ին, երբ գտել է մարտերից հետո զոհված Սուլթանի մարմինը:








































