Երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացել է American Idol շոուի եզրափակիչ համերգը, որին մասնակցել է նաև Ջենիֆեր Լոպեսը, գրում է Spletinik.ru-ն:
Շոուի ներկայիս՝ 13-րդ սեզոնում հաղթանակի համար պայքարել են Քալեբ Ջոնսոնը և Ջեն Իրենը: Արդյունքում հաղթող է ճանաչվել Քալեբ Ջոնսոնը: Սակայն շրջագայությանը նրանք միասին կմեկնեն:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը նախագծի ժյուրիի կազմում է աշխատում: Այս սեզոնին նրա հետ մեկտեղ ժյուրիի կազմում բազմել են Քիթ Ուրբանը և Հարիի Կոննիկը:
Եզրափակիչ համերգին ելույթ են ունեցել նաև Ջոն Լեջենդը, Դեմի Լովատոն, Ջենիֆեր Նեթլսը, Ջեյսոն Մրասը և մյուսները:









































