Թողարկվել է Վուդի Ալենի Magic in the Moonlight նոր ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Քոլին Ֆերթը և Էմմա Սթոունը՝ հայտնում է The Guardian թերթը:
Դետեկտիվի տարրերով ռոմանտիկ կատակերգությունը պատմում է խուզարկուի պատմություն, որը փորձում է մերկացնել էքստրասենս կին խաբեբային: Ֆիլմի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա 2014 թվականի հուլիսի 25-ին:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Ֆրանսիայում 20-ական թվականներին: Ֆիլմում խաղացել են նաև՝ Մարշա Գեյ Հարդենը, Ջեքի Ուիվերը և Սայմոն Մաքբեռնին:
Իր նոր ֆիլմում Ալենը փորձում է սիրո կախարդանքով ծածկել մռայլ իրականությունը: Ռեժիսորի խորթ դուստրը՝ Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Սկանդալը դեռ չի հանդարտվել, և Վուդին հույս ունի, որ կոմեդիայի ժանրում այդ ֆիլմը կվերադարձնի հանդիսատեսի սերը՝ գրում է The Guardian-ը:











































