Saturday, 04 07 2026
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Կառավարությունը իրատեսական չի համարում 5.8% աճը 2014-ին և կոչ է անում ԿԲ-ին լինել առավել ընդլայնողական

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հա¬յաստանի Հանրապետու¬թյան կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին: Միաժամանակ՝ կառավարությունը իր եզրակացությունում մի քանի շեշտադրում է արել:

1. «Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը աճել է 3.3 %-ով, որին դրական են նպաստել գյուղա¬տնտեսությունը (1.5 տոկոսային կետ), ծառայությունները (1.5), առևտուրը (0.9), շինարարությունը (0.1), բացասա¬կան՝ արդյունաբերությունը (-0.7 տոկոսային կետ): Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող փաստացի բացասական զարգացումները, մասնավորապես, պղնձի գների անկումը միջազգային շուկայում և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, 2014 թվականին ՀՆԱ իրական աճի 5.8 տոկոս կանխատեսման սցենարը լավատեսական ենք համարում»,- ասվում կառավարության եզրակացությունում:

2. «Դրամավարկային քաղաքականության ծրագրում պարբերաբար նշվում է հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության մասին՝ որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատվում է 1.5 տոկոս խթանող: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնահատականի 2014 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-ից 0.5 տոկոս խթանող ազդեցություն:

Հաշվի առնելով վերը նշվածը` կարծում ենք, որ հարկաբյուջետային քաղաքականության 2014 թվականի ազդեցությունը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով»,- ասված է կառավարության եզրակացությունում:

3. «Դրամավարկային քաղաքականության ծրագրից պարզ է դառնում, որ մակտոտնտեսական միջավայրը 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատվում է առավելապես ցածր գնաճային, որը պայմանավորված կլինի տարվա երկրորդ կեսին գնաճի վրա էներգակիրների սակագների ունեցած ազդեցության չեզոքացմամբ և գնաճային ճնշումների տեսանկյունից արտաքին և ներքին լուրջ ռիսկերի բացակայությամբ: Այս կապակցությամբ պետք է նշել, որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների` պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա (մասնավորապես` պայմանավորված փոխարժեքի արժեզրկման սպասումներով, ինչպես նաև դոլարայնացման բարձր մակարդակով) կպահանջեն դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում:

Ամփոփելով նշենք, որ ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ և հնարավորինս ընդլայնող»,- ասված է կառավարության եզրակացությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում