Ամերիկացի գիտնականները գաղտնազերծել են ծովային կատարավորների գենետիկական կոդը: Հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում էվոլյուցիայի տեսության հիմնադրույթները:
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են ծովային կենդանիների յուրահատուկ նյարդային համակարգը ու պարզել, որ դրա նմանը գոյություն չունի Երկրի վրա՝ հայտնում է գիտական Nature ամսագիրը:
Հետազոտողները կարողացել են ամբողջությամբ գաղտնազերծել կատարավորների գենետիկական կոդը: Պարզվել է, որ էվոլյուցիայի ընթացքում կենդանիների մոտ ձևավորվել է յուրահատուկ նյարդային համակարգ, որը նմանություն չունի այլ կենդանիների հետ:
Մինչ այդ բացահայտումը համարվում էր, որ բոլոր կենդանիների մոտ նյարդային համակարգը զարգացել է մեկ ճանապարհով՝ պարզագույն նյարդային ցանցից մինչև մարդկային գլխուղեղ:
Ուսումնասիրելով նրանց գենետիկական կոդը՝ գիտնականները եզրակացրել են, որ այդ համակարգի էվոլյուցիան բոլորովին այլ կերպ է ընթանում:








































