Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այլևս չի պահանջում ՀՀ Ազգային ժողովը դարձնել երկու պալատով: Հիշեցնենք, նա տարիներ առաջ նման հայտարարություն էր արել՝ պատճառաբանելով, թե սփյուռքահայերն էլ պետք է ներգրավվեն խորհրդարանական գործունեության մեջ:
«Արդեն 5 տարուց ավելի է՝ սփյուռքահայերը երկքաղաքացի դառնալուց հետո կարող են դառնալ պառլամենտի անդամ, ինչպես, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը և այլք: Այսինքն՝ մուտքը շատ հեշտացվեց: Եթե առաջ դա չկար, և իմ առաջարկը 2008 թ. էր, երբ երկքաղաքացիության ինստիտուտն ընդամենը մեկ տարի էր ներդրված: Իսկ մինչև մյուս ընտրությունները արդեն 10 տարի անցած կլինի: Եվ եթե նրանք ուզում են մասնակցել մեր քաղաքական կյանքին- իսկ արդեն 100 հազարի է հասնում երկքաղաքացիների թիվը- թող գան ու մասնակցեն»,- ասաց Հ. Հակոբյանը:










































