Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենի Յացենյուկը բացառում է Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու հավանականությունը՝ առաջարկելով Ժնևի ձևաչափով երկրորդ հանդիպումն անցկացնել՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցությամբ:
«Այսօրվա պայմաններում կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ բանակցություններ չեն կարող դիտարկվել»,- Յացենյուկի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:








































