Սիրիայում զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել է 37 հազարը:
Ինչպես հաղորդում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը, ավելի շատ զոհեր գրանցվել են խաղաղ բնակչության շրջանում. հակամարտության ընթացքում զոհվել է 26 596 մարդ, այդ թվում՝ նաև ընդդիմադիր ուժերի մարտիկներ, որոնք պայքարում են կառավարական զորքերի դեմ:
Զոհվել է նաև Բաշար Ասադի բանակի 9445 զինվոր և 1331 դասալիք:
Բացի այդ, զոհվածներից 498–ի անձը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական մայրաքաղաքում երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել, որը խլել է 10 մարդու կյանք: Եվս 40 մարդ վիրավորվել է:
Դամասկոսի արվարձաններից մեկում ավտոբուսի կանգառում երեք պայթյուն էր տեղի ունեցել:







































