Ուկրաինան պետք է սկսի արագ բարեփոխումներ անցկացնել՝ երկրում հանցավորության և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Լեհական ռադիոյին» տված հարցազրույցում:
«Ինչպե՞ս է, որ Պուտինը հաջողություն ունի Դոնեցկում: Այնտեղ շատ է կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան: Այնպես, ինչպես Ղրիմում»,- ասել է նա:
Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած ուկրաինացիների գիտակցությունը փոխվում է, սակայն չի փոխվում կոռուպցիայի և հանցավորության մակարդակը:
Նա Ուկրաինային խորհուրդ է տվել կազմակերպվել, քանի որ, նրա խոսքով, «միայն այդ ժամանակ Ռուսաստանը փոքր դաշտ կունենա Ուկրաինայում մանևրումների համար»:










































