Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանում տղա ունենալու ցանկությունն ավելի մեծ է, քան Հնդկաստանում՝ աղջիկ չունենալու

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը մի նախագիծ է ուղարկել իրենց, որ դեռ չի դրվել շրջանառության մեջ, քանի որ առայժմ մտադրություն ունեին միայն պատգամավորներով քննարկել խնդիրները, հետո ուղարկել կառավարություն: Առողջապահության նախարարությունը քննարկում է մի նախագիծ, որով գուցե մինչև պտղի՝ երեսուն շաբաթական դառնալն արգելվի ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը:

«Մենք այդ քայլին չէինք գնում՝ վախենալով, որ դա կբերի ավելորդ չարաշահումների, կավելացնի կոռուպցիան, կհանգեցնի գործընթացի թանկացման, այսինքն՝ դա կիրականացվի ընդհատակում, այդ իսկ պատճառով խնդրեցինք, որ ՄԱԿ-ի մեր համապատասխան կառույցը կարողանա մեզ որոշակի տեղեկատվություն տալ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչպիսին է իրավիճակը աշխարհում, ինչպես են տարբեր երկրներում հարցը լուծել»,- ասաց նա:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ իսկապես վիճակը մտահոգիչ է, և ոչ թե այն պատճառով, որ անտրամաբանական է մարդկանց փորձը՝ տարօրինակ ձևով հասնելու իրենց նպատակին՝ ունենալու տղա, այլ որովհետև այն կարող է մեզ համար վատ հետևանքներ ունենալ:

Հայրապետյանը ներկայացրեց իրավիճակն ընդհանրապես աշխարհում. բնությունը դրել է համաչափություն՝ 102-106 տղա՝ 100 աղջկա հաշվին, քանի որ տղաների շրջանում մահացությունը մեծ է, մեծ տարիքում համաչափությունը վերականգնվում է: Սեռով պայմանավորված աբորտների հիմնական պատճառները, ըստ Հայրապետյանի, երեքն են՝ ծնելիության անկում, տղաների նախապատվություն, տեխնոլոգիաների հասանելիություն:

«Հարավային Կովկասում մոտավորապես նույն տաշտակի մեջ են, Արևելյան Եվրոպայի երկրներում շատ ավելի ցածր է այդ ցուցանիշը: Պահանջվեց մի քանի տարի, որ ինքներս գանք այն գաղափարին, որ շատ ավելի կարևոր բան կա, քան մեր սովորույթն է: Այս կերպ մենք վերացնում ենք մայրական բազան»,- ասաց նա:

Վերջինս կեսկատակ-կեսլուրջ նկատեց՝ Հայաստանում գոնե մեկ արու զավակ ունենալու ցանկությունն ավելի մեծ է, քան Հնդկաստանում՝ օժիտի պատճառով աղջիկ չունենալու: Հայրապետյանը հիշեց հայկական ռադիոյի հայտնի անեկդոտը, երբ հարցին՝ կարելի՞ է արդյոք կառավարել ծնելիությունը, պատասխան է հնչում՝ ոչ, որովհետև արտադրական գործիքները մասնավորի ձեռքում են: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նկատեց՝ եթե անգամ աբորտն արգելենք, այլ ճանապարհ կգտնեն, ուստի պետք է աշխատել մտածելակերպի վրա, որ տղամարդը տղա ունենալիս չգնա վազելով գրանցի, իսկ աղջիկ ունենալու դեպքում գրանցումը մնա կնոջ ուսերին:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, դիմելով զեկուցողին, նկատեց՝ անպայման տղա ունենալու մտայնություն ունեն այն ազգերը, ովքեր Ցեղասպանություն են ապրել, նրանց մեջ ինքնապահպանման ինչ-որ բնազդ կա:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերջին քսան տարում 39.000-ից ավելի ծնված տղա կա, նրանք սկսում են մտնել վերարտադրողական տարիք, և երբ սկսեն զույգ փնտրել, կզգանք այդ խնդիրը: Եսայանը կատակով նկատեց. «Դրսից կբերեն», ինչին զեկուցողն արձագանքեց. «Իսկ միգուցե գնա՞ն. մենք այդ ճանապարհն ենք ընտրում: Այսինքն՝ 40.000 դուրս գնացող կունենանք: Այս հարցի նկատմամբ վերաբերմունքը հուզական է. տղաները պիտի շատ լինեն, գիտական չի, ուղղակի մտածում են՝ ամոթ է աղջիկ ունենալը, քանի որ աղջկան տանելու են, իրենցով անեն»: Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տարեկան 8.5-9000 աբորտ է կատարվում, դրա մոտ քսան տոկոսը՝ 1500-ը, աղջիկների:

Բաբլոյանը նշեց, որ այստեղ առավելապես խտրական վերաբերմունքի խնդիրն է: «Ուրեմն տղան մեզ մոտ կյանքի իրավունք ունի, իսկ կինը՝ կուզենք՝ կունենա, կուզենք՝ չի ունենա. էս խնդիրն է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում