Արքայազն Հարրին Էստոնիայից միանգամից ուղևորվել է արևոտ Իտալիա, որտեղ նրան սպասել են մի շարք պաշտոնական միջոցառումներ՝ հաղորդում է SPLETINK.ru-ն:
Անցած օրվա ընթացքում բրիտանացի միապետը հասցրել է մասնակցել Մոնտե Կասսինոյի մոտ տեղի ունեցած մարտի 70-ամյակի տոնակատարությանը, այցելել է ռազմական գերեզմանոց, ծաղկեպսակ է դրել հուշաքարին և շփվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ:
Բացի այդ, բրիտանացիների կարմրահեր սիրելին ելույթ է ունեցել Հռոմի Maxxi արվեստների թանգարանում:








































