Մայիսի 17-ին Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Սեն-Լորան» կենսագրական ֆիլմի պրեմիերան, գրում է Viva.ru-ն:
Ֆիլմի պրեմիերային, որը պատմում է լեգենդար կուտյուրյեի կյանքի մասին, հավաքվել են հոլիվուդյան այնպիսի գեղեցկուհիներ, ինչպիսիք են Ֆրիդա Փինթոն, Սալմա Հայեքը և Եվա Լոնգորիան:
Գեղեցկուհի Եվա Լոնգորիան կարմիր գորգի համար ընտրել է Gabriela Cadena-ի երկար, սպիտակ զգեստը, որն ընդգծել է դերասանուհու անթերի կազմվածքը: Իր կանացի շքեղ կերպարը Եվան լրացրել է Brian Atwood-ի կոշիկներով և Damiani-ի զարդերով:







































