Նոյեմբերի 28-ին Լոնդոնում աճուրդի կհանվի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու անձնական նամակագրության, աուդիոձայնագրությունների, լուսանկարների և սցենարների հավաքածուն: Արխիվի նախնական արժեքը 80-100 000 ֆունտ ստեռլինգ է, փոխանցում է rosbalt.ru-ն:
Sotheby’s-ի գրքերի և ձեռագրերի բաժնի պետը հայտնել է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, Անդրեյ Տարկովսկու հետ կապված միակ նյութերն են, որոնք աճուրդի կհանվեն մոտ ժամանակներս:
Ամենահետաքրքիր լոտերից է Լեոնիդ Բրեժնևին ուղղված նամակը, որում Տարկովսկին նրան խնդրել է թույլատրել աշխատել ԽՍՀՄ-ում և հայրենիքում ցուցադրել իր արգելված ֆիլմերը, փոխանցում են ԶԼՄ-ները:







































