Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Կարելիի և չի կարելիի դիլեման

Ինչքան էլ որ Հայաստանի հասարակությունը անտարբեր է ներկայիս արտաքին քաղաքական գործընթացների հանդեպ, որքան էլ դրանց ընդդիմախոսները փորձում են փաստարկված ներկայացնել այդ գործընթացներից բխող լրջագույն վտանգները, միևնույն է, նույն այդ հասարակությունը, այդուամենայնիվ, ցանկանում է հասկանալ այդ գործընթացները:

Ավելին՝ գուցե դրանք չհասկանալու և չընկալելու հետևանքն է այն անտարբերությունը, որ կա հասարակության մեջ արտաքին ոլորտի հանդեպ: Այսինքն՝ մարդիկ, ի վերջո, ցանկանում են հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ: Այդ խնդրի մասին կարծես թե բավականաչափ ասվել ու գրվել է, ու թվում է, թե որևէ մեկի համար պետք է որ բաց կամ անհասկանալի հարց չմնար, սակայն հասարակության վերաբերմունքը վկայում է, որ ոչ բոլոր բացատրություններն են ընկալվում կամ ընդունվում, որովհետև հազիվ թե ճիշտ է հասարակությանն անտարբերության մեջ մեղադրելը: Երբ հասարակությանն առարկայորեն, հանգամանալից և մատչելի բացատրվում է որևէ երևույթ, հասարակությունը միշտ էլ արձագանքում է համարժեք: Թերևս ամբողջ հարցն այն է, թե ով և ինչպես է խոսում հասարակության հետ: Մյուս կողմից՝ կարող է թվալ, որ ավելի պարզ ասելը, ղարաբաղյան հակամարտության հետ դրա կապի վտանգները ավելի մատչելի և բաց տեքստով ներկայացնելը ուղղակի անհնար է, և եթե այդ ամենից հետո էլ հասարակության մեջ դեռևս հարցեր մնում են, ուրեմն խնդիրն արդեն հասարակության մեջ է, նրա աշխարհընկալման, մտածողության, արժեքների, առաջնահերթությունների մեջ: Դժվար է միարժեք մերժել այդ գնահատականը:

Հայաստանի հասարակության ընկալումների, արժեքների, առաջնահերթությունների մեջ իսկապես կան լուրջ խնդիրներ, քանի որ անկախության մոտ 23 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական որևէ էլիտա չի փորձել հետևողական և համակարգված աշխատանք տանել հայաստանցու նոր, պետական կարգավիճակին համարժեք մտածողություն ձևավորելու համար: Այսինքն՝ մենք կանգնել ենք այն փաստի առաջ, որ կա պետություն, սակայն այդ պետության բնակչի համար չկա արժեքային այն սանդղակը, որը հանդիսանում է պետության ու բնակչի կապը: Այդ ուղղությամբ աշխատանք տարվել է միայն հատկապես կրիտիկական պահերին, երբ էլիտան փորձել է հիմնարար, փիլիսոփայական, ապագային միտված զրույց տանել հասարակության հետ: Օրինակ՝ այդ բանը տեղի ունեցավ 1997 թվականին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմատիկայով, երբ կրկին արտաքին քաղաքական բավական անորոշ իրավիճակ էր, և իշխանությունը գնաց հասարակության հետ անկեղծ և հիմնարար զրույցի:

Բայց իշխանության այդ քայլը չընկալվեց, ինչպես դեռահասը չի ընկալում ծնողի հետ անկեղծ զրույցը, եթե մինչ այդ ծնողը իր զավակի հետ հարաբերվել է միայն «կարելիի» և «չի կարելիի» շրջանակներում: Հասարակությունը ոչ թե մերժեց այդ անկեղծ զրույցի թեմատիկան և բովանդակությունը, այլ պարզաես չընդունեց զրույցն ինքնին, քանի որ իշխանությունն այլևս ոչ մի կերպ հասարակության համար չէր ընկալվում որպես զրուցակից, այլ ընկալվում էր որպես ժամապահ, որը թույլատրում է այն, ինչ իրեն անհանգստություն չի պատճառում, և չի թույլատրում այն, ինչ իրենից հոգևոր կամ ֆիզիկական ջանք է պահանջում: Այլ հարց է, թե թեմատիկայի, բովանդակության շուրջ կայանալիք զրույցի դեպքում ի՞նչ վերաբերմունք կցուցաբերեր հասարակությունը. ի՞նքը կփոխեր իշխանության մոտեցումը, թե՞ իշխանությունը կփոխեր հասարակության կարծիքը: Դա այդպես էլ մնաց անիմանալի և տեսական դատողությունների ոլորտում: Փոխարենը անհրաժեշտ հետևություն արեցին «հայտնի ուժերը», որոնք հասկացան, որ հասարակության հետ անկեղծ զրույցի փորձն անգամ վտանգավոր է իշխանության համար, քանի որ դրանից օգտվողը սովորաբար լինում է ո՛չ հասարակությունը և ո՛չ էլ իշխանությունը, այլ նրանք, ովքեր ձգտում են իշխանության:

Դրանից հետո Հայաստանում այդօրինակ որևէ «սխալ» որևէ էլիտա չի գործել ու թերևս չի էլ գործի: Ինչքան քիչ բան գիտի հասարակությունը, ինչքան քիչ բան է հասկանում և ընկալում, այդքան ավելի հեշտ է նրան կառավարելը: Այդ իրավիճակը կոտրելու ամենաշահագրգիռ կողմը, թերևս, պետք է լինի այն քաղաքական ուժը, ում ձեռնտու չէ հանրային ապատիան և ով ցանկանում է փոխել համընդհանուր թմբիրի և անտարբերության մթնոլորտը: Բայց հենց այն, որ չկա հանրային առաջնահերթությունների և արժեքների հստակ մշակված համակարգ, չկան հանրային պատկերացումներ համապետական և համազգային կարևոր խնդիրների շուրջ, և հասարակության ընկալունակությունն առավելապես սկսում և ավարտվում է դրա ամեն մի անդամի կենցաղի շրջանակով, բարդացնում է կենցաղից վեր հարցերում հասարակության հետ շփվելու հնարավորությունն ու արդյունքի հասնելու հավանականությունը: Ցավոք սրտի, դա այն իրականությունն է, որի ձևավորմանը կամա թե ակամա նպաստել է Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը, կամա թե ակամա, գիտակցված թե ոչ՝ աշխատել է այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով էլ ով գտնվում է իշխանության ղեկին՝ քաղում է բոլորի աշխատանքի պտուղները, իսկ մնացյալը կրակն են ընկնում այդ պտուղներից չաղացող իշխանության ձեռքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում