Արևմտյան Աֆրիկայում մանկահասակ երեխային, որը դարձել էր մանկապիղծի զոհ, ստիպել են ծննդաբերել: Սենեգալցի աղջիկը հղիացել է հարևանից՝ 10 տարեկանում, ապա լույս աշխարհ բերել երկվորյակների, քանի որ երկրում աբորտները արգելված են՝ գրում էThe Guardian-ը:
Տղաները լույս աշխարհ են եկել փետրվարի 21-ին՝ նախատեսված ժամկետից 2 ամիս վաղ:
Մայիսին դեռատի մոր հետ խոսել են Սենեգալում կանանց շահերը պաշտպանող փաստաբանների ներկայացուցիչները: Հարցին՝ արդյոք ուրա՞խ է, որ տղամարդը կալանավորված է, աղջիկը պատասխանել է. «Ոչ: Ես ուզում եմ, որ նրան սպանեն, քանի որ նա խանգարեց իմ ուսմանը»:
Ինչպես պատմել է աղջիկը, զուգարանում հարևանը բռնաբարել է իրեն ու սպառնացել, որ կսպանի տեղի ունեցածի մասին պատմելու դեպքում:
Աղջկա խոսքով՝ ինքը բռնաբարությունից հետո անգամ գլխի չի ընկել, որ հղի է:







































