ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ հարգում է Բերձորի բնակիչների ազատ բողոքի իրավունքը:
«Մենք հարգում ենք Լաչինում խաղաղ ցույցեր անցկացնողների իրավունքը, անգամ եթե մենք համաձայն չենք դրա հետ»,- գրել է համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, մայիսի 17-ին ԵԱՀԿ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը այց էին կազմակերպել Բերձոր, որտեղ սակայն շրջանի երիտասարդները նրանց դիմավորեցին բողոքի պաստառներով՝ «Պատասխանատու եք», «Մենք մեր ընտրությունն արել ենք 1991-ին», «Հարգե՛ք ժողովրդավարության սկզբունքները» գրություններով:









































