ԱՄՆ-ը խոշոր հետախուզական բազա է ստեղծում Մեծ Բրիտանիայի տարածքում, որպեսզի լրտեսի Աֆրիկային։
Նախագծի արժեքը կազմում է $317 մլն, աշխատանքների ավարտը նախատեսվում է 2017թ., գրում է բրիտանական Independent on Sunday շաբաթաթերթը։
Լրատվամիջոցների տեղեկատվությամբ, ամերիկյան հետախուզության կարիքների համար կտրամադրվի թագավորական ՌՕՈՒ «Քրաֆթոն» բազան։ Այն գտնվում է Միլթոն Քեյնս (Բուքինգեմշիր կոմսություն) քաղաքի մոտակայքում և օգտագործվում է Միացյալ Նահանգների ՌՕՈՒ կողմից։
Տվյալ օբյեկտը հագեցած է ուղիղ կապի մալուխով՝ բրիտանական էլեկտրոնային հետախուզության համալիրի հետ կապի համար։ Բազան արդեն հիմա գործարկված է զանգվածային լրտեսության իրականացման և անօդաչու թռչող ապարատների օգնությամբ ավիահարվածներ հասցնելու համար։










































