Հայտնի երգչուհի Ռիհաննան ծիծաղել է իր երկրպագուհու` 16-ամյա Ալեքսիս Քարթերի վրա: Աղջիկը պաշտում է Ռիհաննային և իր ավարտական երեկոյի համար ընտրել է երգչուհի հագուստներից մեկի նման մի հագուստ, գրում է Lady.ru-ն:
Ալեքսիսն ինքն է իր զգեստի հեղինակը, սակայն Ռիհաննան չի տպավորվել աղջկա ջանքերով: Ռիհաննան նմանատիպ կանաչ կոմբինիզոն կրել է 2010-ին` Alexandre Vauthier ապրանքանիշից:
Նա աղջկա լուսանկարը դրել է իր լուսանկարի կողքին` նշելով, որ Instagram-ում այն ավելի լավ տեսք ուներ, և կատակել, որ իրական կյանքում ամեն ինչ այլ է:
Չնայած անհաջող նկարին` Ալեքսիսը պնդում է, որ իր զգեստն իսկապես հաջողված էր, շատ համադասարանցիներ իրեն հաճոյախոսություններ են արել: Այս դեպքից հետո 16-ամյա աղջնակը լքել է Ռիհաննայի երկրպագուների շարքերը:










































