ԿՀՎ պաշտոնական ներկայացուցիչը հերքում է Ուկրաինայի արևելքում իշխանություններին և աշխարհազորայիններին դիմադրություն ցույց տալու ընթացքում գերատեսչության աշխատակիցների զոհվելու մասին լուրը:
«ԿՀՎ ներկայացուցիչն ասել է, որ գերատեսչության ոչ մի աշխատակից չի սպանվել Ուկրաինայում: Ռուսամետ ակտիվիստների հայտարարություններն այն մասին, թե նման փաստ տեղի է ունեցել, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Բեռլինում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական Twitter-ում:








































