Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել ուկրաինական հակամատության ֆոնին ռուսական ղեկավարության նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հարցում զգուշություն ցուցաբերել:
Նրա կարծիքով՝ պատժամիջոցները ինքնանպատակ չպետք է դառնան, հայտարարել է նա գերմանական Thüringische Landeszeitung թերթին տված հարցազրույցում:
«Մենք պետք է խուսափենք ավտոմատիզմից, որը փակուղու առաջ է կանգնեցնում և քաղաքական գործողություններին այլևս հնարավորություն չի տալիս»,- հայտարարել է նա:
Շտայնմայերը նշել է, որ եթե խաղաղ կարգավորման ուղիներ չգտնվեն, ապա Եվրոպային նոր պառակտում է սպառնում, չպետք է թույլ տալ, որ եվրոպական երկրների սահմանները ուժային մեթոդներով փոփոխվեն, համոզված է նա:








































