Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել »Ամստերդամ» ակումբի աշխատակցի և մի խումբ անձանց միջև:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի Նորք-Մարաշի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայողներ 38-ամյա Աթանես Աստվածատրյանը, 21-ամյա Ժիրայր Մատինյանը, 21-ամյա Երվանդ Համբարձումյանը, 22-ամյա Գնունի Թադևոսյանը, 23-ամյա Տիգրան Մարտիրոսյանը, 23-ամյա Տիգրան Դոլոյանը և 22-ամյա Վարդան Ամիրյանը վիճաբանության մեջ են մտել «Ամստերդամ» ակումբի պատասխանատուի հետ, որից հետո ոչ վայել պահվածք են դրսևորել կարաոկե ակումբում: Իսկ երբ ակումբի աշխատակիցը նկատողություն է արել պայմանագրային զինծառայողներին, նրանք դուրս են եկել ակումբից և վիճաբանությունը շարունակել են բակում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:









































