Կանադայի Գերագույն դատարանը համաձայնել է վերանայել Օնտարիո քաղաքի դատարանի որոշումը, որի համաձայն՝ օրինականացվում են հասարակաց տները, սակայն արգելք է դրվում փողոցային պոռնկության վրա:
Եթե երկրի գլխավոր դատարանը պաշտպանի գործընկերների որոշումը, ապա հասարակաց տների գոյությունը ամբողջությամբ օրինական կլինի, ընդ որում՝ ամբողջ երկրի տարածքում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Օնտարիո քաղաքի դատարանի որոշումը փորձում են վիճարկել ինչպես դաշնային իշխանությունները, այնպես էլ սեքս-ծառայությունների ոլորտի աշխատակիցները: Եթե առաջինները դժգոհ էին անբարոյականներին, առանց հիմնավորման, զիջելու հարցում, ապա երկրորդները որոշման մեջ իրենց սահմանադրական իրավունքի խախտում էին նկատում: Նրանք ենթադրում են, որ դատավորները զրկել են իրենց ինքնապաշտպանության համար քայլեր ձեռնարկելու հնարավորությունից` օրինակ՝ օրինական կերպով թիկնապահ վարձել սեփական անվտանգությունն ապահովելու համար:
Նշենք, որ Կանադայում սեքս- ծառայությունների մատուցումը ինքնին օրենքի խախտում չի համարվում, ի տարբերություն մնացած բոլոր այլ զբաղմունքերի, որոնք անմիջական կապ ունեն անբարոյականության հետ:









































